Հրանտ Վարդանյան. «Կարեն Կարապետյան չէ, ով ուզում է գա Մոսկվայից, անգամ Պուտինը, միևնույն է, չեք փրկվի»

Կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանն իր Facebook-յան իր էջում գրում է. «Տո Կարեն Կարապետյան չէ, ով ուզում է գա Մոսկվայից, անգամ Պուտինը, եթե համաձայնի լինել Հայաստանի վարչապետ, միևնույն է, չեք փրկվի, եթե ձեր ամբողջ գերդաստաններով էլ Պուտինին պապա ասեք՝ էլի չեք փրկվի։ Անգամ եթե մի հարյուր հատ «իսքյանդեր օղլու» անունով հրթիռ պահեք ձեր սեփական դղյակներում, միևնույնն է, դուք բոլորդ տանուլ տված եք, որովհետև դուք եկել եք տանուլ տված, չէ դուք ծնվել եք տանուլ տված ու տանուլ տված էլ գնալու եք։ Գյադեն աղա չի դառնում՝ հիշեք դա միշտ։ Այլ կերպ հնարավոր չէ՝ ձեր չեկիստական բջությամբ, գեղցուն հատուկ պնդաճակատությամբ ու բոլշևիկյան նենգությամբ լցված գնացքը վաղուց գնացել է, իսկ գծերն էլ հետևից արդեն հավաքվել են։ Դուք բոլորդ միասին՝ ինչ-որ անցյալից մնացած, մեռածների ուրվականներ եք, որ չեք լքում այս տարածքը, դուք դեռ չեք հավատում, որ մեռել եք։ Ոչ պակաս մեռած Մոսկվայից հատուկ ձեր համար՝ վերակենդանացման, կամ փորձառու մեռելագետների խմբեր են օգնության գալիս, որ մի քիչ էլ մնաք, որ Մոսկվայի ձեր տերերը հասցնեն իրենց գործը վերջնակետին, որպեսզի ամբողջովին ուրվականացնեն մեր երկիրը։ 6/8-ի փառատոն անելը ձեր ինքնության նկարագիրն է։ Սպիտակցի Հայկոյի մուղամն է ձեր հոգին դաղում, դուք դրանց լալկան կլկլոցից եք օրգազմ ապրում, ձեր ռուսերեն խոսելը անգամ միայն թուրքին հատուկ, երկարացվող երանգներով մնաց։ Ձեր ճորտությունը՝ ձեր անհավատության մեջ է երևում։ Իսկ հաց հասցնող մարդուն բանտարկելը ձեր էության մասին է խոսում։ Դուք չկաք, ձեր փոխարեն՝ ձեր գողացված փողերն են ձեր մասին դեռ խոսում, բայց դա էլ հավերժ չէ։ Ինչի ձե՞ր նմաններն են եկել ու գնացել, փոշիացել՝ անգամ անվան մի տառ չեն թողել իրենցից հետո։ Իսկ եկողները, որ կգան հետո՝ հաստատ կջնջեն անունները ձեր հատուկ, որպեսզի ջնջվի ամոթալի ևս մի պատմական շրջան հարազատ պատմության անցյալից, ինչպես ջնջեցին ձեր կարմիր բոլշևիկ պապերի անունները սուտ»։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am