ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում Ֆինանսական համահարթեցման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ պետք է փոփոխություններ կատարեն երկրում: Ինչպես հայտարարեց՝ մեկ դռան քաղաքականությունն է իրականացվում և, որ մինչեւ այսօր երկու Հայաստանի քաղաքականություն է վարվել՝ մարզեր եւ Երեւան:
Անդրադառնալով նոր կառավարության ստեղծմանը, Հեղինե Բիշարյանը հայտարարեց. «Շատ քիչ եմ մտնում ֆեյսբուք, իմ ֆեյսբուքյան ընկերները կտեսնեն: Որովհետեւ սիրտս խառնում է այն PR-ից, որ կատարվում է՝ խայտառակ, անմակարդակ: Ինձ թվում էր՝ էսօր մենք զոհեր կունենայինք, բայց ձեն-ձուն չկա: Այդ կառավարությունը, որ պետք է ստեղծվի, որը պետք է այնպես անի, որ կարճ ժամանակում մենք վերափոխվենք, դառնանք Սինգապուր, ապա ինչո՞ւ եք շտապել այս փաստաթուղթը բերել այստեղ: Գուցե ինչ-որ բան այլ ճանապարհով գնար: Մենք հասկանայինք՝ այս դոտացիաները տալիս ենք համայնքներին, գյուղերին ու ոչ մի հնարավորություն չենք տալիս զարգացման, աղքատ բնակիչներին չենք տալիս հնարավորություն մանկապարտեզներից անվճար օգտվելու»,- ասաց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը