«Համայնքների ֆինանսական համահարթեցման մասին» հարցի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն իր ելույթում հայտարարեց, որ պետությունը պարտավոր է շահութահարկից ու եկամտահարկից մասնաբաժին տա համայնքներին:
Ըստ նրա՝ համայնքների ինքնաբավության բացակայությունը խթանում է արտագաղթը:
«Դուք քաղաքական հարց եք լուծում, հարգելի ՀՀԿ-ականներ, դուք ստեղծում եք ստաբիլ կախվածություն համայնքներում: Պատկերացրեք՝ ընդդիմադիր կուսակցությունից թաքուբիր ընտրվում է ինչ-որ մի համայնքում, սակայն գյուղացին չի ցանկանում ընտրել ընդդիմադիր թեկնածու, նա ընտրում է իշխանության ներկայացուցչին, քանի որ գիտի՝ պիտի լինի այնպիսի համայնքապետ, որ գնա Երեւանից փող բերի: Մենք դեմ ենք այսպիսի կիսատ-պռատ օրենքներին՝ առանց հիմքի ուզում եք հիսուն հարկանի շենք կառուցել: Հարգելի պարոն Տերտերյան, դուք ո՞նց եք հետեւելու, որ օրենքը ընդունելուց հետո այն թափանցիկ աշխատի: Ինչ-որ կոպեկների համար երկրորդական խնդիրների լուծմանն եք ուզում հասնել: Նույնիսկ ձեր ընդունած-չընդունած Սահմանադրությունը չեք ուզում մեկ տոկոսով կատարել», վրդովված հայտարարեց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը