Կահիրե-Ստամբուլ չվերթը դադարեցվել է
Եգիպտական EgyptAir ավիաընկերության 737 չվերթի ինքնաթիռի թռիչքը դադարեցվել է հունվարի 28-ին Եգիպտոսի մայրաքաղաքային միջազգային օդանավակայանում, քանի որ հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ օդանավի տախտակամածում ռումբ կա:
Ինչպես հաղորդում են օդանավակայանի աղբյուրները, հաղորդագրությունն ստացվել է արտասահմանյան դեսպանատներից մեկից էլեկտրոնայի փոստի միջոցով, որտեղ սպառնացել են պայթեցնել Ստամբուլ թռչող ինքնաթիռը:
Օդանավակայաին անվտանգությունը ինքնաթիռի թռիչքից րոպեներ առաջ կանգնեցրել է ինքնաթիռը: Այս պահին ինքնաթիռը գտնվում է պահեստային գոտում և ստուգվում է անվտանգության փորձագետների կողմից: