Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Մ. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 26-ին, Լոռու մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ժամը 10։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 116/1 շենքի դիմաց ՌԴ քաղաքացի, 70-ամյա Յուրի Հարությունյանը իր վարած Opel Vectra մակնիշի 34 QR 052 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչներ, հասակակիցներ՝ 15-ամյա Մերի Ղազարյանին և Անի Պողոսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներն էլ տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն՝ Մ. Ղազարայնը՝ «աջ ոտնաթաթի սալջարդ», իսկ Ա. Պողոսյանը՝ «ձախ ոտնաթաթի սալջարդ» ախտորոշմամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները սովորում են Լոռու տարածաշրջանային քոլեջի 1-ին կուրսում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը