Իսկ եթե Ձեզ նշանակեին, Դուք կկարողանայի՞ք. Արծվիկ Մինասյան

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատշաճ չհամարեց խոսել այն հարցի մասին, թե արդյո՞ք բնապահպանության նախարար է նշանակվելու: «Կարծում եմ` պատշաճ չէ այդ հարցին պատասխանել առնվազն այնքան ժամանակ, մինչև չի կազմվել կառավարությունը, և չկան համապատասխան հրամանագրեր: Չափազանց բարձր եմ գնահատում ցանկացած նախարարի դիրքը և դերը: Ինձ համար դժվար է այս պահին պատասխանել այդ հարցին: Ինչ վերաբերում է, առհասարակ, բնապահպանական խնդիրներին, ինձ համար առաջնորդողը պետք է լինի Սահմանադրությունը, մասնավորապես` Սահմանադրության 12-րդ հոդվածը, որովհետև շրջակա միջավայրի պահպանությունը, վերականգնումը և, բնականաբար, ողջամիտ օգտագործումը պետական և հանրային իշխանության հիմնական պարտավորությունն է՝ որպես գալիք սերունդների առջև պատասխանատվություն: Այս հիմնարար մոտեցումն է, որով բնապահպանության ոլորտում պետք է առաջնորդվի յուրաքանչյուր նախարար, ցանկացած կառավարիչ»,- ասաց նա՝ հավելելով՝ կա գործող նախարար, և ինքը պատշաճ չի համարում այդ հարցին պատասխանել: Հարցին՝ ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել ՀՀ-ում առկա բազմաթիվ բաց հանքերի դեմ, չէ՞ որ բազմաթիվ նախարարներ այդ հարցը չեն կարողացել լուծել, Մինասյանը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ եթե Ձեզ նշանակեին, Դուք կկարողանայի՞ք»: Լրագրողն, ի պատասխան նախարարի, հայտարարեց, թե իրեն նախարարի պաշտոն առաջարկվելու դեպքում չէր համաձայնի մաս կազմել հանցավոր իշխանությանը:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am