Հանդիպման մասին
Ներկա պահին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆֆթը: «Որքան ես տեղյակ եմ, ներկա պահին որևէ պայմանավորվածություն չկա: Շատ բան կախված է կոնկրետ հարցերի լուծումից, ինչպիսին ուկրաինական, սիրիական հարցերն են: Մենք տեսանք, օրինակ, Անթալիայում «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ժամանակ կայացավ չնախատեսված հանդիպում: Նախագահները հանդիպել են նաև Փարիզում՝ կլիմայի փոփոխությանը նվիրված համաժողովին: Ես կարծում եմ, որ գլխավորը ոչ թե կազմակերպել հանդիպում ուղղակի հանդիպելու համար, այլ փորձել նպաստել և լուծել խնդիրները, որոնք մեզ բաժանում են»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել է դեսպանը:
