Թուրքիան Գերմանիայից պահանջել է գյուլենական դատախազների արտահանձնում
Թուրքական Anadolu գործակալությունը հայտնում է,որ Թուրքիան Գերմանիայից պահանջել է գյուլենական դատախազների՝ Զեքերիա Օզի և Ջելալ Քարայի արտահանձնումը,որ մեղադրվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչ համարվող Ֆեթուլլահ Գյուլենի և նրա խմբավորման հետ սերտ կապերի համար: Սա Թուրքիայի դեսպանատան կողմից Գերմանիայի ԱԳՆ-ին ուղղված երկրորդ նամակն է այս թեմայով:
