Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 23-ամյա Արգիշտի Երիցյանի վարած Mercedes մակնիշի 34 ԼN 014 համարանիշի և 22-ամյա Արսեն Մուրադյանի վարած BMW մակնիշի 34 VA 753 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին ու հայտնվել ձորակում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Վթարի մասին վարորդները տեղեկացրել են ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից օրվա պատասխանատու Արտավազդ Հարությունյանի ահազանգով ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Սուքիասյանը և տեսուչ Արմեն Քոչինյանը։ Փաստի առթիվ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել դեպի ձախ հանդիապակաց գոտի, անցել կանաչ գազոնի վրայով և բախվել Mercedes-ին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը