Հալեպը պարբերաբար ենթարկվում է գնդակոծության
TASS-ը հայտնում է,որ Սիրիայի Հալեպ քաղաքի 9 շրջան ներկայում գրոհայինների խիտ գնդակոծության տակ է, ամեն օր հիվանդանոցներ են տեղափոխվում տասնյակ տուժածների: Դահիյադ-ալ-Ասադ շրջանում տեղի բնակիչների մեծ մասը վաղուց լքել են վտանգավոր գոտին, բայց մի քանի ընտանիք որոշել են մնալ: «Գրոհայինները մեզ պարբերաբար գնդակոծում են: Մենք ապրում ենք կարծես վառոդի տակառի վրա և ամեն օր աղոթում ենք, որ սիրիական բանակը շարունակի պաշտպանությունը: Ես 3 աղջիկ ունեմ, և ամենաբարդը նրանց համոզելն է նկուղ իջնել. երեխաները վարժվել են գնդակոծություններին և արդեն կորցրել են վտանգի զգացումը»,- պատմել է տեղի բնակչուհի Հիբա Ալ Ասադին:
