Ինչպես է ձեռք բերվել «Իսկանդերը» և ինչ արժե

Հայաստանի անկախության 25- ամյակին նվիրված ռազմական շքերթին, ի թիվս այլ ռազմական տեխնիկայի, ցուցադրվեցին «Իսկանդեր» տակտիկական հրթիռների արձակման կայանքները: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» փորձեց իմի բերել այդ համակարգերի ու դրանց գնման մասին տեղեկությունները: Գինը Ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվեց «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական պայմանագիրը, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա դիմաց վճարելով 10 տարվա ընթացքում: Սակայն, ՀՀ Ֆինանսների նախարարությունից օրերս ստացված գրության համաձայն, 2016 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ այդ 200 միլիոն դոլարից դեռևս որևէ օգտագործում չի եղել: Վերոնշյալ պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն վարկի օգտագործումը սկսվում է զենքը մատակարարելու օրվանից: Այսինքն, սեպտեմբերի 13-ի դրությամբ (երբ «Իսկանդերները» արդեն վստահաբար Հայաստանում էին) վարկի սահմաններում որևէ զենք կամ ռազմական այլ գույք Ռուսաստանը Հայաստանին չի տրամադրել: Դա հիմք է տալիս վստահաբար պնդելու, որ «Իսկանդերներ» համակարգերը (ի թիվս մյուս նոր զինատեսակների) գնվել են ոչ թե վարկով, այլ ուղղակի վճարման դիմաց: Դա, ըստ էության, «Ազատության» հետ զրուցում հաստատեց նաև Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, որն ասաց՝ այն «ձեռք է բերվել մեր բյուջետային ծախսերի հաշվին»: «Իսկանդերների» այս գործարքը դեռևս արտացոլված չէ ոչ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում, ոչ էլ Ստոկհոլմի խաղաղության միջազգային ինստիտուտի զեկույցներում: Հետևապես դժվար է գնահատել, թե հայաստանյան հարկատուների վրա որքա՞ն են նստել այդ համակարգերը: Սակայն տարբեր փորձագետների գնահատմամբ այդ համակարգերի մեկ բրիգադի արժեքը կազմում է 200-300 միլիոն դոլար: Բրիգադը կազմված է 12 արձակման կայանքից, իսկ անկախության 25-ամյակի շքերթին Երևանում ցուցադրվեց 4 կայանք: Հետևապես, կարելի է ենթադրել, որ ցուցադրված «Իսկանդերները» Հայաստանի բյուջեին արժեցել են 70-ից 100 միլիոն ԱՄՆ դոլար: Հեռահարությունը Ռուսական, ադրբեջանական և թուրքական որոշ աղբյուրներ հանդես եկան հրապարակումներով, ուր Հայաստանի «Իսկանդերների» խոցման շառավիղը նշվում էր 500 կիլոմետրը: Այդ հրապարակումները տարածում էր նաև տեղական մամուլը: Երևանյան ռազմական շքերթի ժամանակ, սակայն, որպես խոցման հեռահարությունը հայտարարվեց 300 կմ թիվը: Բանն այն է, որ կան տարբեր տեսակի 9K720 «Իսկանդեր» կայանքներ (ՆԱՏՕ-ի կլասիֆիկացիայով՝ SS26 Stone): «Իսկանդեր-Մ», «Իսկանդեր-Կ» և «Իսկանդեր-Է»: Երևանյան ցուցադրման ժամանակ արձակման կայանքները քողարկված էին, և հնարավոր չէ հստակ հասկանալ, թե ո՞ր տիպին են պատկանում հայկական «Իսկանդերները»: Համաձայն Բալիստիկ հրթիռների տարածման կանխարգելման Հաագայի կոդեքսի, դրա անդամ երկրները (այդ թվում՝ Ռուսաստանը), պարտավորվել էին այլ պետություններին չվաճառել 300 կիլոմետրից մեծ հեռահարությամբ հրթիռներ: Հենց այդ կոդեքսին հետևելու համար Ռուսաստանում ստեղծվեցին էքսպորտային «Իսկանդեր-Է»-ները: Վերջիններս, համաձայն, պաշտոնական տվյալների, ունեն 280 կիլոմետրանոց հեռահարություն: Հավանաբար, հենց դրանք են մատակարարվել Հայաստանին (այս դեպքում նաև իրականությանը առավել մոտ է լինում հայտարարված 300 կմ թիվը): Այդ պարագայում, պետք է նկատենք, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի շրջակայքում գտնվող օբյեկտները խոցելու համար «Իսկանդերները» պետք է տեղափոխվեն Արցախ, քանի որ Հայաստանի ամենամոտիկ կետից Բաքուն 305 կմ հեռավորության վրա է: Իսկ այդ համակարգերի Արցախ տեղափոխումը վտանգավոր է թե ռազմական և թե դիվանագիտական առումներով: Դանիել Իոաննիսյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am