Եմենի նախագահական նստավայրի մուտքի մոտ ականապատ ավտոմեքենա է պայթել
Եմենի նախագահական նստավայրի մուտքի մոտ ականապատ ավտոմեքենա է պայթել: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Հարձակման զոհ են դարձել նախագահի անվտանգության ծառայության 10 աշխատակից, եւս 20 հոգի տուժել է: Տեղի իրավապահների համաձայն, մահապարտ-ահաբեկիչը մեքենայով մխրճվել է նստավայրից 500 մետր հեռավորությամբ գտնվող պահակակետը: Ըստ Gazeta-ի, պայթյունի պատասխանատվությունը ստանձնել են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները:
