«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀԿ-ն փորձել է աննախադեպ հանրահավաք անցկացնել Սեւանում։ Մի շարք գյուղապետեր ավտոբուսներով համագյուղացիներին տեղափոխել են Սեւան։ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մինչեւ անգամ Կոտայքի մարզից է «օգնություն» կանչել․ ցուցարարների շարքերում տեսել են Սոլակի գյուղապետին։ ՀՀԿ-ն այստեղ պաշտպանում է անկուսակցական Սարգիս Մուրադյանին՝ Սեւան ազգային պարկի փոխտնօրենին, որի մասին գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն ասել էր, թե Սեւանում չի ապրել, Լճաշեն գյուղից է, ընտրություններից 1 տարի առաջ գրանցել են Սեւանում։ ԱԺ արտահերթ նիստի կեսից երեկվա հանրահավաքին են շտապել նաեւ Էդուարդ Շարմազանովը, նախկին ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանը։ Շարմազանովը կոչ է արել ընտրել Մուրադյանին՝ իր համակուրսեցուն։ Սոլակի համայնքապետն էլ իր ներկայությունը բացատրել է «անձնական գործերով»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը