«Հրապարակ»-ի տեղեկություններով` Նոր Նորքի նախկին թաղապետ, այժմ տրանսպորտի և կապի նախարարության «Հատուկ կապ» ՓԲԸ տնօրեն Մելիք Գասպարյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Թերթի աղբյուրները հայտնել են, որ քրեական գործի հիմքում դրված է այն հանգամանքը, որ նա թաղապետ եղած ժամանակ չարաշահել է պաշտոնական դիրքը:
«Խոսքն էժան գներով հողեր գնելու և դրանք թանկով վաճառելու մասին է, օրինակ` նա երկու հողամաս գնել է, ընդհանուր առմամբ, 3 մլն. դրամով, սակայն այն վաճառել է մոտ 47 մլն.-ով: Փորձեցինք այս տեղեկությունները ճշտել Մելիք Գասպարյանից: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ դա զրպարտություն է, ինքը եղել է քննչականում, բացատրություն է տվել, քննությունն ընթանում է, և այն պետք է կարճվի: Ինչ վերաբերում է հողերն էժան գնով ձեռք բերելուն և թանկով վաճառելուն, նախկին թաղապետն ասաց. «Ձեռք եմ բերել, դա եղել է ապօրինի կառույց, որն օրինականացրել եմ, բոլոր վճարումները կատարել, դա իմ սեփականությունն է, իմ շինությունը, որևէ խնդիր չկա»:
Հիշեցնենք, որ Մելիք Գասպարյանը 2012թ. թաղապետի պաշտոնից հեռանալուց 5 ամիս անց նոր պաշտոն էր ստացել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում», - գրել է թերթը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը