«Արդարությունը Հայաստանում» հայտարարությանը միացածները նպաստում են հասարակության լյումպենացմանը

«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադառնալով «Արդարությունը Հայաստանում» խորագրով հայտարարությանը, որը ստորագրել են Հայաստանի և Սփյուռքի հայտնի դեմքերը, գրել է. «Չգիտեմ, թե ինչ նկատի ունեն դիմումի հեղինակները, երբ խոսում են 2016 թվականի գարնան մասին։ Բայց նույն թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ օգտագործել «ցնցումներ և բողոքի ակցիա» լղոզված ձևակերպումը, ինձ թվում է՝ սխալ է։ 2016 թվականի հուլիսին տեղի ունեցավ զինված հարձակում ոստիկանական գնդի վրա, որի հետևանքով զոհվեցին իրենց պարտականությունը կատարող ոստիկանները։ Իսկ դրան հետևեցին ՊՊԾ գունդը շրջափակած ոստիկանական պատնեշները ճեղքելու և զինյալներին միանալու փորձերը։ Արդյոք դրանք «մարդու և քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումներ» չե՞ն։  Ամբողջ ցավն այն է, իմ կարծիքով, որ դիմումը ստորագրած կամ չստորագրած մտավորականները, հասարակական, քաղաքական գործիչները չեն համարձակվում իրերն իրենց անունով կոչել, անել այդ պարզ արձանագրումները, որովհետև վախենում են ընկնել լյումպենացված զանգվածի «դռբի տակ», և դրանով իրենք են նպաստում հասարակության լյումպենացմանը ավելի շատ, քան ցանկացած հաղորդաշար՝ ռաբիս երգիչների մասնակցությամբ։  Փառք ու պատիվ  այն մի քանի կուսակցություններին և անհատներին, որոնք խիզախություն են ունեցել հակադրվելու համընդհանուր «թրենդին»։ Մնացած պնդումները վերոհիշյալ տեքստում արդարացի են, և այդ բարի ցանկություններին, բնականաբար, արժե միանալ։ Իհարկե, լավ կլիներ, որ ոստիկանությունը փողոցներում մարդաորսով չզբաղվեր, որ դատավորները «վերևից զանգերի» չսպասեին, որ պաշտոնյաները չգողանային, որ ԿԸՀ-ն ընտրություններում հաղթող ճանաչեր այն մարդկանց, որոնք իսկապես ընտրվել են։ Թե ինչպես է դա հնարավոր՝ պետիցիայի հեղինակները չեն ասում։ Հուսով եմ, որ նրանք չեն կարծում, թե դա հնարավոր է անել «ազգի նվիրյալների հուսահատ քայլերով»։

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am