«Ռաբիս է ամբողջ իշխանակազմը, նախարար պաշտոնյաներն իրենց անգրագետ զավակներով, գլամուռ-էլիտար «քածերով»». Թ. Հովհաննիսյան

Ստիպված եմ մի երկու խոսք ասել, եթե իրավունք կտաք, ռաբիսի մասին: Ես այն սերնդից եմ, որ այդ բառը գործածել ենք՝ վատի, անճաշակի, անտանելիի իմաստով: Մեր ժամանակ դա երաժշտական ժանր չէր և չէր կարող լինել: Ռաբիս էր ոսկեզօծ վերանորոգված տունն, անտեղի ճոխ հագուստը, պահվածքը, խոսվածքը, մտածելակերպը: Ռաբիս աղջիկ կամ տղա, ռաբիս ֆիլմ կամ գրականություն, այսինքն ցածրորակ, տգետ: Դրան հակառակ, երբ ասենք՝ գուլպան համադրված էր կոշիկի հետ իր ոճով, ի տարբերություն ռաբիսի մենք կասեինք՝ ջազ ա, այսինքն՝ շատ լավ, ճիշտ, ճաշակով: Երբ էր, որ ռաբիսը դարձավ ժանր, նույնիսկ երաժշտական բանաձևի տակ մտավ՝ վեց-ութ, ես չիմացա, երևի երբ ռաբիսը ստացավ Ջազ մականունն ու իրեն թվաց, թե իրավունք ունի ճաշակ թելադրելու, երբ մեր բակերը համարվեցին ֆիլմարտադրություն, սիրո կամուրջները՝ մյուզիքլ, բեմ հանած նողկանքը՝ ներկայացում, անեկդոտ պատմողը՝ դերասան: Ուշադրություն՝ ես նույնիսկ չեմ շեշտում մասնագիտական կրթությունը, ներողամիտ եմ: Եվ այսպես, թանկ մեքենա քշողը, որ առաջ ռաբիս էր, այսօր լավ տղա է, փնտրվող փեսացու, լցրած շուրթերով, անտեղի շատ բարձր կրունկներ հագած աղջիկը՝ ցանկալի ծիտ, ունենալը իմանալուց գերադասողը ժամանակի հետ համաչափ քայլող, չիմացածը՝ ինքնավստահ ներկայացնողն` ինտելեկտուալ: Ռաբիսն էլ դարձավ ժանր: Ձեզ ասեմ, ռաբիս է ամբողջ իշխանակազմն, որովհետև չգիտի, որ փողն աշխատում են, ոչ թե գողանում, բոլոր նախարարներ-պաշտոնյաներն, իրենց անգրագետ զավակներով, գլամուռ-էլիտար քածերով և ի վերջո իհարկե նույն ինքը պարոն Ջազն՝ իր ռաբիս սմոքինգներով ու բաբոչկաներով ու թույն օծանելիքի հոտով, որ թրիքի հոտը թաքցնի, բայց դե, գիտեք չէ՞, թրիքը զորավոր հոտ ունի, հենց դրա համար էլ սրանք բոլորը չեն կարողանում ազատվել ոչ էդ հոտից, ոչ էլ դրանից բխող բարդույթներից: Կարճ կապելու համար վերջում ասեմ, որ ոչ երգը, ոչ էլ երգիչը մեղավոր չեն: Նույն Սպիտակցի Հայկոն շատ լավ երգեր ունի, Ձախ Հարութը նույնպես, Թաթան նույնպես ու կարծում եմ խելք էլ ունեն, թե որ երգն որտեղ երգեն: Այ, էն որդը, որին ասպարեզ են վստահել ու պետբյուջեի փողերն են հոսեցնում նրա տնօրինության տակ, կեսն էլ ետ վերադարձնելու պայմանով, հենց նա՝ այդ որդն է ուտում առողջ խնձորը: Ու սարսափելին այն է, որ ինքն արդարացում ունի, ինքը Մայլս Դևիս կլսի ու կասի՝ ես մեղավոր չեմ, պահանջարկը էտ ա: Շատ երկարեց ասելիքս, վերջում՝ պահանջարկը Ձեր նման ինքնավստահ սապլյակներին ս....ր անելն է: Վերջ... բայց ասելիք էլի ունեմ: Թամար Հովհաննիսյանի գրառումը

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am