Էրդողանը դեմ է
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան թույլ չի տա երկրում ինքնավարություն ու ինքնակառավարում՝ նկատի ունենալով «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հետ զինված հակամարտությունը. «Մենք կշարունակենք վճռականորեն պայքարել նրանց դեմ, ովքեր կփորձեն իրենց պետությունը կառուցել պետության ներսում՝ ինքնավարությանն ու ինքնակառավարմանը ձգտելու պատրվակով»։
