Հայկական ժամանակը գրում է.
«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի հանձնել իրեն ուղեկցող պետական պահպանության ծառայության փարոսիկներով (միգալկաներով) մեքենաներից մեկը (նկարում)։ Անցած օրերին այդ մեքենան կանգնած էր Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ գտնվող նրա առանձնատան բակում։ Վարչապետ եղած ժամանակ, երբ Աբրահամյանը տանն էր լինում և պատրաստվում էր դուրս գալ, նրան ուղեկցող այդ մեքենաները սովորաբար դրսում այգու հարակից տարածքում էին սպասում։ Մենք երեկ փորձեցինք կառավարությունից պաշտոնական մեկնաբանություն ստանալ, թե Հովիկ Աբրահամյանը Կարեն Կարապետյանին փոխանցե՞լ է վարչապետին ուղեկցող մեքենաները, բայց ողջ օրվա ընթացքում մեզ այդպես էլ պատասխան չտրվեց։ Հիշեցնենք, 2011թ. նոյեմբերին էլ, երբ Աբրահամյանը հրաժարական էր տվել ԱԺ նախագահի պաշտոնից, ԱԺ նախագահին ուղեկցող 2 մեքենաներից մեկը չէր հանձնել։ Այն ժամանակ մամուլում հրապարակումներ եղան, թե նա Սերժ Սարգսյանին ուղղակի խնդրել է թույլ տալ այդ մեքենան մնա իր մոտ և իրեն ուղեկցի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը