Հրապարակ օրաթերթը գրում է. «Արթիկի քաղաքապետի թեկնածու Մխիթար Վարագյանի եղբայրը՝ ղազախստանցի մեծահարուստ Դավիթ Վարագյանը, այս օրերին Հայաստանում է։ Նա թեև հաճախ է Հայաստան այցելում, սակայն այս անգամվա այցն արթիկցիները դիտում են որպես նախընտրական՝ նպատակը հոկտեմբերի 2-ի ընտրություններում եղբորը սատարելն է։ Բացի այդ, նա մտադիր է Արթիկում բացել տրիկոտաժի ֆաբրիկա՝ հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկություն։ Վարագյանն օրերս այցելել է քաղաքապետարան և իր պլանները քննարկել Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի հետ։ Վարագյաններն առհասարակ լավ հարաբերություններ ունեն իշխանության, մասնավորապես՝ նորանշանակ վարչապետի հետ, և վերջինիս նշանակումը մեծացրել է Մ. Վարագյանի քաղաքապետ դառնալու շանսերը։ Մյուս թեկնածուին՝ Մուշեղ Պետոյանին, հիշեցնենք, սատարում է նախկին վարչապետը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը