ՖԻՖԱ-ն ցրել է ռասիզմի դեմ պայքարի հանձնաժողովը
ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ ռասիզմի դեմ պայքարի հանձնաժողովն այլևս չի գործելու:-Կցանկանայի ասել, որ ցնցված եմ, սակայն այդպես չէ: Ռասիզմը ֆուտբոլում շարունակում է մնալ լուրջ և ակտուալ խնդիր և ուշադրության կարիք ունի: Կարծում եմ, հանձնաժողովը դեռևս շատ խնդիրներ ուներ լուծելու, որոնցից մեկն էլ 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխահի առաջնությունն է: Սակայն, ինչպես երևում է, ՖԻՖԱ-ի դիրքորոշումն այս հարցում այլ է,-ասել է հանձնաժողովի անդամ Օսասու Օբայուվանան:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը ստեղծվել էր 2013 թվականին այն ժամանակվա ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի նախաձեռնությամբ և ղեկավարվում էր ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեֆրի Ուեբի կողմից:
