Ադրբեջանի քաղաքացիները կողմ են քվեարկել բոլոր սահմանադրական փոփոխություններին
Ադրբեջանի քաղաքացիները կողմ են քվեարկել բոլոր սահմանադրական փոփոխություններին, որոնք ներկայացված են եղել այսօր անցկացված հանրաքվեին: Ինչպես հայտնում է Russia Today գործակալությունը, այս մասին վկայում են էքզիթ-փոլի արդյունքները, որն անցկացրել է OpinionWay հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտը: Էքզիթ-փոլի տվյալներով` պաշտպանության և անվտանգության ապահովմանն առնչվող առաջարկին կողմ է քվեարկել հանրաքվեին մասնակցած բնակիչների 89.3 տոկոսը: Գործադիր իշխանության կառուցվածքի հետ կապված փոփոխություններին կողմ է քվեարկել 88.9 տոկոսը: Մարդու իրավունքների և ազատությունների ապահովման հարցով առաջարկին կողմ է քվեարկել 90.1 տոկոսը, իսկ նախագահի և պատգամավորների ընտրության ժամանակ տարիքային սահմանափակումը վերացնելու օգտին քվեարկել է 88.8 տոկոսը:
