ՄԱԿ-ի հումանիտար օգնության մոտ 30 բեռնատար ուղևորվել է սիրիական Իդլիբ
ՄԱԿ-ի հումանիտար օգնությունը տեղափոխող 26 բեռնատար ուղևորվել է սիրիական Իդլիբ` անցնելով թուրքական Հաթայ նահանգի Ռեյհանլի շրջանի Ջիլվեղոզու սահմանային անցակետով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, օրվա ընթացքում Ջիլվեղոզու անցակետով Սիրիա կուղևորվի հումանիտար օգնության ևս 10 բեռնատար: Այլ 20 բեռնատար գտնվում է սահմանամերձ գոտում: ՄԱԿ-ի հումանիտար ուղեբեռով բեռնված մեքենաները, որոնք Ջիլվեղոզու սահմանային անցակետով հատել են թուրք-սիրիական սահմանը, սեպտեմբերի 13-ից չէին կարողանում հեռանալ սահմանամերձ գոտուց` անվտանգության նկատառումներից ելնելով: Հրադադարի ռեժիմ սահմանելուց հետո վերոնշյալ անցակետով Սիրիա 40 բեռնատար է ուղևորվել:
