Ներգաղթյալներով նավակ է խոտակվել. կա 24 զոհ
Հունական ափերի մոտ ներգաղթյալներով նավակ է խորտակվել։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով առափնյա պահպանության ծառայության ներկայացուցիչների հայտարարությանը։ Զոհվել է 24 մարդ, որոնց թվում 10 երեխա։ Դեպքը տեղի է ունեցել Էգեյան ծովում՝ Սամոս կղզու մոտ։ Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 10 մարդու, ևս 11 մարդ անհետ կորած է համարվում։
