Ռուսական ռազմանավը մտել է Բաքու
Ինչպես հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը` վկայակոչելով Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայության հայտարարությունը, «Ուգլիչ» փոքր հրթիռակիր ռազմանավը այսօր, դուրս գալով Մախաչկալայից, ուղղվել է դեպի Բաքու: Ռազմանավը պատկանում է Կասպիական նավատորմիղին, որի հրամանատարն է կոնտր-ադմիրալ Սերգեյ Պինչուկը: Հիթիռակիր ռազմանավի վրա կաн Калибр-НК տիպի հրթիռային համակարգեր, որոնք կներկայացվեն վաղը Բաքվում մեկնարկող ADEX-2016 սպառազինությունների ցուցահանդեսին:
