Ռուսաստանը համաձայն է
ՌԴ կառավարությունը հավանություն է արժանացրել Հայաստանի և Ռուսաստանի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է pravo.gov.ru կայքում։ «Հավանության արժանացնել և տրամադրել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ վավերացնելու նպատակով ներկայացնել Ռուսաստանի Դաշնության Պետդումային Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 2015թ․դեկտեմբերի 23-ին»,- ասված է վճռում։
