«Ես երբեք չեմ թռչում բիզնես կլասով»,-այս մասին, այսօր սեպտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրղների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե պետք է վերացնել պրիմիտիվ գողությունը պետական ապարատում։
Նախարարի պաշտոնակատարը հիշեցրել է, որ այդ հարցը բարձրացվել է կապված գործուղումների համար ավիատոմսերի գնման համակարգի հետ։
«Գործում էր համակարգ, որը հնարավորություն էր ընձեռում այդ ավիատոմսերն ավելի բարձր գնով վաճառել, եւ այն համակարգը, որի մասին խոսեց վարչապետը եւ որը պետք է փոփոխության ենթարկվի, այն մասին էր, որ հնարավորություն կընձեռնվի ամենացածր գնով ավիատոմսերը ձեռք բերել, ինչը տարբեր նախարարություններ պիլոտային ծրագրի շրջանակներում իրականացրել էին։ Մեր նախարարությունը այդ պիլոտային ծրագրի մեջ է եղել, վաղուց իրականացնում է այն քաղաքականությունը, որի մասին խոսվեց։ Արդարադատնության նախարարությունում գնվում են ամենաէժան տոմսերը, եւ նախարարի անգամ նույնպես երբեւէ բիզնես կլասի կամ բարձր արժեքով տոմս չի գնվել»,-ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը