Լե Պենը Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում խոստացել է Ղրիմը ճանաչել ՌԴ-ի մաս
Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթանակի դեպքում «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը մտադիր է Ղրիմը ճանաչել ռուսական տարածքի մաս՝ փոխանցում է RIA Novosti-ն։ «Հաշվի առնելով պատմական իրողությունները, ինչպես նաև ընտրությունը, որը պարզորոշ արտահայտվել է միացման մասին հանրաքվեի արդյունքում, ես ընտրվելու դեպքում Ղրիմը կճանաչեմ ռուսական տարածք»,- ասել է նա։ Նա հավելել է, որ եվրոպական պատժամիջոցները, արգելափակումը կամ նույնիսկ Ռուսաստանին «Միստրալ» ուղղաթիռակիրների մատակարարման հարցում մերժումները խախտում են մյուսներին չհավասարվելու Ֆրանսիայի բազմադարյա ավանդույթը, ինչպես նաև հակասում երկրի շահերին։
