Պետական միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսությամբ՝ Առաջին ալիքով եթեր հեռարձակվող, օրերս մեկնարկած՝ 6/8-ը՝ լավագույն տասնյակի կատարմամբ նոր երաժշտական նախագիծը՝ «Ամենակարող երգիչը», մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում:Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է իր լսարանի համար պատրաստել մշակութային բարձր արժեք ներկայացնող հաղորդումներ, քանզի նրա նպատակը կայանում է նրանում, որ հասարակությանը կրթի և զարգացնի:
Հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է բացառապես Հայաստանի հանրապետության բնակչության միջոցներով, այս իսկ պատճառով իրավունք չունի նման ճղճիմ հաղորդումների միջոցով լսարան ապահովել: Այս պատճառով էլ քղաքացիների մոտ զայրույթ է ատաջացել, և նրանցից շատերը պահանջում են դադարեցնել հաղորդման հեռարձակումը՝ առաջարկելով ստորագրահավաք կազմակերպել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ժյուրիի կազմում ընդգրկված են ռաբիս ժանրի նվիրյալներից մեկը՝ Սպիտակցի Հայկոն, Նադեժդա Սարգսյանը, Գրիգոր Նազարյանը, Արթուր Գրիգորյանը, վերջինս իդեպ իր գործունեության ողջ ընթացքում առրևույթ պայքարել է այդ երևույթի դեմ:
Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը մշտապես դեմ է եղել 6/8 ժանրին և իր սաներին հորդորել զերծ մնալ նման երգեր կատարելուց: Արթուր Գրիգորիչն, անգամ, իր հարցազրույցներից մեկում ամոթանք տալով երգիչ Արամեին, դատափետելով նրա աշխատանքն ու երգելաոճը՝ ասել է. «Տղա ջան, էդ ինչ ես անում»:
Այժմ՝ պարոն Գրիգորիչ՝ «քաղկենիզմն էլ սահման ունի, այս ինչ եք անում»:
Ռուբինա Սաֆարյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը