«Օբամայի զինվորները լավ չեն լսում իրեն». ԼԱվրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ամերիկայի զինվորականներն այդքան էլ չեն լսում իրենց Գերագույն գլխավոր հրամանատար, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, փոխանցում է РИА «Новости»-ն: «ԱՄՆ Գերագույն գլխավոր հրամանատար Բարաք Օբաման աջակցել է, ինչպես ինձ միշտ հավաստիացրել են, Ռուսաստանի հետ փոխազդեցությունը: Նա ինքը դա հաստատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Երևում է՝ զինվորականներն այդքան էլ չեն լսում Գերագույն գլխավոր հրամանատարին»,- ասել է արտգործնախարար Լավրովը:
