«Եթե վերցնենք Հայաստանի նախկին երկու վարչապետների ելույթները՝ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ, ապա դրանք, ասես, մեկը մյուսի կրկնությունը լինեն»,- այս մասին Հայելի ակումբում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ հավելելով, որ քանի դեռ կոռուպցիայի դեմ պայքարը զուտ անձերի տեղափոխման, տեղաբաշխման կամ նախարարությունների վերանվանման ուղով է ընթանում, այլ ոչ թե փոխում իր բնույթը, ուզում ես՝ հազար անգամ անուն փոխիր, դրանից ոչինչ չի փոխվելու մեր երկրում:
«Փոփոխություն չի լինի, քանի դեռ իշխանությունը հաշվետվություն չի տվել իր նախկին սխալների համար։ Նոր վարչապետն ասել է, որ պետք է դադարեցնել պրիմիտիվ գողությունը, բայց պետք է դադարեցնել ոչ միայն՝ պրիմիտիվ գողությունը, այլ նաև՝ շատ բարձր մակարդակի բարդ և սխեմավորված գողությունը։ Այդ գողության ամբողջ գործընթացը պետք է դարձնել թափանցիկ, այլապես Հայաստանի բոլոր ռեֆորմները կմնան այս արատավոր շրջանակի ընթացքում»,-ընդգծեց տիկին Սեդրակյանը:
Անդրադառնալով ՀՀ Անկախության 25-ամյակի զորահանդեսին, որտեղ ներկայացվեց «Իսկանդերը», բանախոսը նշեց, որ դրանից հետո 3 խոշոր հարց է առաջանում:
Լուսինե Միքաելյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը