Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը այսօր խորհրդարանում էր ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ առաջարկվում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և վերացնել Քաղաքաշինության նախարարությունը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, նախ նշեց, որ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ ստեղծվել է Սփյուռքի նախարարություն, և բնական է, որպես սփյուռք ունեցող ազգ՝ շատ պահանջված էր այդ նախարարության ստեղծումը:Նա ներկայացրեց Հանրապետական կուսակցության առաջարկը, այն է՝ Սփյուռքի նախարարությունը վերանվանել Սփյուռքի և հայրենադարձության նաախարարության: Շարմազանովը դա բացատրեց նրանով, որ բոլոր սփյուռքահայերի հայացքները պետք է ուղղված լինեն Հայաստանին, և որ դա ուղերձ կլինի աշխարհի հայությանը, որ հայրենադարձությունը Հայաստանի ռազմավարություններից մեկն է: Նա հավելեց, որ ոգեշնչվել են Իսրայելի հաջող օրինակով:
Իսրայելը նույնպես մեծ սփյուռք ունեցող երկիր է: Ըստ նրա՝ հեծանիվ հորինելու կարիք չկա, քանի որ ՀՀ-ն կարող է օգտվել նրա ռազմավարությունից:
Ի պատասխան ԱԺ փոխնախագահի՝ Արփինե Հովհաննիսյանը, թե առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ քննարկման առարկա կդարձնեն ու կառավարության որոշման մասին կհայտնեն կառավարության նիստի ժամանակ:
«Հասկանում եմ այն իմաստային բեռը, որ կրում է ձեր առաջարկությունը: Հասկանում եմ՝ ինչո՞ւ եք դա ասում, հասկանում եմ՝ ի՞նչ եք ուզում փոխանցել: Այն մեսիջը, որն ուզում եք փոխանցել, ինձ համար միանգամայն ընդունելի է, և ես այն ընդունում եմ ի գիտություն: Այս փոփոխությունները պայմանավորված են նոր կառավարության կողմից որոշակի առաջնահերթությունների ընդգծմամբ»,- հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը