«Բոլորիս հայտնի է,թե ով հրահրեց ապրիլյան պատերազմը,բայց բարձրաձայնել հարկավոր չէ:Հանրապետության նախագահը Գերմիանիայում հայտարարեց,որ 80-ականների զենքով ենք կռվում,որը «մեսիջ» էր մեր ռազմավարական ընկերոջը՝ Ռուսաստանին:Մատի փաթաթան էին սարքել և մտածում էին,որ թույլ ենք»,-այս մասին Հայելի ակումբում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ հավելելով,որ կադրային փոփոխություններին պետք է դրական վերաբերվել,քանի որ վարչապետն ասպարեզ է բերել այնպիսի մարդկանց,ովքեր ներքաշված չեն ինչ-որ կասկածելի պատմությունների մեջ ու նորմալ կենսագրություն ունեն:Բացի կադրային փոփոխություներից՝ բանախոսի խոսքով պետք էաջակցել տնտեսվարողներին և դուրս գալ տնտեսական ճգնաժամից: «Այդ փողկապավորները, որ պարտավոր են կարգավորել այդ հարցերը, համապատասխան նախարարության աշխատակից են, ոչինչ չեն անում:Հենց նրանք պիտի մտածեն բազմաթիվ հարցերի լուծման ուղիների մասին»,-ընդգծեց տնտեսագետը:
Լուսինե Միքաելյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը