Խմորումներ՝ Իրանի քաղաքական կյանքում
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադին խորհուրդ է տվել չմասնակցել 2017 թվականի նախագահական ընտրություններին: Այս մասին հաղորդում է Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնական կայքը: Նա խորհուրդ է տվել թեկնածություն չառաջադրել՝ ելնելով երկրի շահերից, սակայն չի արգելել անել դա: Խամենեին նշել է, որ եթե Ահմադինեջադը որոշի մասնակցել ընտրություններին, դա կարող է Իրանի քաղաքական կյանքում խմորումներ առաջացնել:
