Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային բեռների մաքսային ընթացակարգերի վիճակը
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, որոշում է կայացվել ստեղծել եռակողմ մեխանիզմ Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի մաքսային մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի ու մաքսային հարցերով նախարար Բյուլենթ Թուֆեքչին Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար խադուրիի հետ հանդիպման ժամանակ: Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի մաքսային մարմինների մասնակցությամբ եռակողմ մեխանիզմ է ստեղծվելու: Կողմերը որոշել են արագացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհով տարանցվող բեռների տարանցման արագությունը՝ մաքսային գործընթացը դյուրացնելու միջոցով:
