Հրապարակվել է ԱՄՆ-ի հետ Սիրիայի հարցով կնքված համաձայնագրի տեքստը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հրապարակել է ավելի վաղ ԱՄՆ-ի հետ Սիրիայի զինադադարի վերաբերյալ համաձայնագրի տեքստը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ամերիկյան կողմը հայտարարել է, որ չի պլանավորում հրապարակել փաստաթղթերը, սակայն դրա տեքստը մասնակի հայտնվել էր ԶԼՄ-ներում։ Լարվրովի խոսքով՝ Ռուսաստանը հավատարիմ է այդ պայմանավորվածություններին։ ԱՄՆ-ը, Լավրովի կարծիքով, նույնպես մտադիր չէ հրաժարվել այդ համաձայնագրից։ Լավրովը հայտարարել է նաև, որ 100 տոկոսով վստահություն չունի ԱՄՆ-ի նկատմամբ, իսկ Սիրիայի վերջին իրադարձությունները վկայում են, որ Արևմուտքը չի կարողացել կատարել խաղաղ կարգավորման վերաբերյալ իր պարտավորությունները։
