Եթե Սաակաշվիլին վերադառնա Վրաստան, կկալանավորվի
Եթե Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մուտ գործի Վրաստան, ապա անհապաղ կկալանավորվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին։ Սաակաշվիլին վերջերս հայտարարել էր վրացական ԶԼՄ-ներին, որ պլանավորում է Վրաստան ուղևորվել հոկտեմբերի 8-ին երկրում կայանալիք խորհրդարանական արդյունքների էքզիթ-փոլի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, հայտնում է Interfax-ը։ Հայրենիքում Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել մի շարք հանցագործությունների իրականացման մեղադրանքով։
