Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցնում է խախտումներով
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝ Ադրբեջանում մեկնարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ահազանգեր են ստացվել ընտրախախտումների վերաբերյալ:Սումգայիթում հանրաքվեի մասնակիցներից մեկը փորձել է միանգամից երեք քվեաթերթիկ գցել քվեատուփը: Որոշ ընտրատեղամասերից ահազանգեր են ստացվել ընտրական «կարուսելների» վերաբերյալ: Շատ ընտրատեղամասերում քվեարկողներին բերել և տարել են ավտոբուսներով: Ադրբեջանի Սահմանադրության մեջ հանրաքվեով նախատեսված փոփոխությունների հետո անսահմանափակ ընտրվելու իրավունք ունեցող երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարուց երկարացվում է 7-ի: Մեկ այլ դրույթով` նախագահը ստանում է խորհրդարանը լուծարելու, վաղաժամկետ ընտրություն անցկացնելու իրավունք:
