ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրին: « ՀՅԴ-ՀՀԿ հուշագրում նշված չի, թե որ պաշտոնները կարող են զբաղեցնել ՀՅԴ-ականները. Կա պայմանավորվածություն քանակի մասին: Հուշագրում ասված է, որ երեք դաշնակցական մեր գործընկերներ պետք է լինեն կառավարության կազմում:
Մենք դա պահպանում ենք ու կպահպանենք»,-հայտարարեց Բաղդասարյանը: Ինչ վերաբերում է Արծվիկ Մինասյանի՝ այլ նախարարի պաշտոնի անցնելու հնարավորթւանը, Բաղդասարյանը նշեց, որ կա նոր վարչապետ, ձևավորվում է նոր կառավարություն, նոր մոտեցումներ, իսկ թե ով որտեղ կլինի, պետք է համբերել:
«Վարչապետը կարող է առավել գնահատում է Արծվիկ Մինասյանին այլ ոլորտում և գտնում է, որ նա այլ ոլորտում ավելի օգտակար կլինի՛՛,-հայտարարեց նա: Վերջում Բաղդասարյանը ավելացրեց, եթե Մինասյանը չբավարարեր նախարարի պահանջներին, այլ արձագանքներ կլինեին:
Հարցին՝ ՀՀԿ-ին չի՞ մտահոգում, որ Կարեն Կարապետյանը կառավարությունում թիմ է ձևավորում, որի անդամներն իր ընկերներն ու իր հետ լավ հարաբերություններ ունեցող անձինք են, Բաղդասարյանը պատասխանեց. «Մեր մեջ չկան թաղային, ընկերական հարաբերություններ, մեզ մոտ կան թիմային հարաբերություններ: Եվ բոլորը մեր թիմի անդամներն են: Հայաստանը փոքր երկիր է, և հնարավոր է, որ բոլորը մեկը մեկի հետ ունենան հարաբերություններ»: Հարցին, թե այսինքն՝ ՀՀԿ-ն չունի՞ պրոֆեիսոնալ կադրեր, որ Կարեն Կարապետյանն էլ է իր մարդկանց բերում կառավարություն, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ հատկապես վերջին ժամանակահատվածում ՀՀԿ-ն կուսակցական պատկանելության վրա չի հենվել ու չի հենվելու:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը