Ձերբակալել են 77 ենթադրյալ գյուլենականների
Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիրի ոստիկանությունը ձերբակալել է 77 մարդու, որոնց կասկածում են իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի համակիր լինելու մեջ: Haberturk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իրավապահ մարմիններում հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ դատախազությունը արտոնել է Արդարադատության պալատի 101 աշխատակցի ձերբակալումը: Նրանց կասկածում են Գյուլենի կազմակերպությանը մասնակից լինելու և Bylock սերվիսի օգնությամբ գաղտնագրված հաղորդագրությունների փոխանակման մեջ:
