«Թալիբանի» գերությունից ազատել են 100 մարդու
«Պաժվակ» գործակալությունը հայտնում է,որ Աֆղանստանի բանակի հատուկ նշանակության ջոկատները ավելի քան 100 մարդու են ազատել բանտից, որը գտնվում է «Թալիբան» արմատական շարժման վերահսկողության տակ։ «Աֆղանական անվտանգության ուժերը 101 մարդու են ազատել Հելմանդ նահանգում գտնվող «Թալիբանի» բանտից»,- ասվում է գործակալության թվիթերյան հաղորդագրությունում։ «Թալիբան» արմատական շարժումը, որը նախկինում զգալի տարածքների էր տիրապետում երկրի գյուղական շրջաններում, հարձակումներ է ծավալում խոշոր քաղաքների վրա։ Երկրի տարածքում աճել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը:
