Թրամփը մտադրությունը. Երուսաղեմն Իսրայելի «անբաժանելի» մայրաքաղաք ճանաչել
Ինչպես նշում է gazeta.ru-ն, Միացյալ Նահանգների նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հաղթելու դեպքում Երուսաղեմը կճանաչի Իսրայելի «ամբողջական» մայրաքաղաք, ասվում է միլիարդատիրոջ նախընտրական կայքում: «Պարոն Թրամփն ընդունել է, որ Երուսաղեմը 3 հազարամյակից ավելի եղել է հրեա ժողովրդի մայրաքաղաքը և որ Միացյալ Նահանգները Թրամփի՝ իշխանության գալու դեպքում վերջապես կընդունի ավելի վաղ Կոնգրեսի կողմից Երուսաղեմն Իսրայելի «անբաժանելի» մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ որոշումը»,-ասվում է կայքում զետեղված հայտարարությունում:
