ԿԽ-ն օգնություն է հասցրել սիրիական քաղաքներ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Twitter-ի էջում հաղորդվում է,որ 71 բեռնատար մարդասիրական օգնություն է հասցրել սիրիական 4 քաղաք, օգնությունը նախատեսված է 60 հազար մարդու համար: Նշվում է, որ մատակարարվում է սնունդ, դեղորայք և հիգիենայի պարագաներ: Սեպտեմբերի 19-ին Հալեպ շրջան ուղարկված ՄԱԿ-ի մարդասիրական ավտոշարասյան վրա հարձակում էր իրականացվել: Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի համաձայն՝ զոհվել է օգնության մատակարարման գործում ներգրավված 12 մարդ:
