Ալիևը քվեարկել է
APA կայքը՝ հղում կատարելով Ալիևի պաշտոնական կայքին հայտնում է,որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, ընտանիքի մյուս անդամները քվեարկել են Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվեում՝Բաքվի թիվ 29-րդ ընտրական տեղամասում: Երկրի ԿԸՀ-ի տվյալներով՝ Ադրբեջանում բացվել է 5627 ընտրատեղամաս: Դրանք կգործեն տեղի ժամանակով ժ. 08.00-19.00-ն : Ընտրողների թիվն ավելի քան 5.26 մլն է։ Իրենց կարծիքն առաջարկվող սահմանադրական փոփոխությունների մասին կարող են հայտնել նաև արտերկրում գտնվող Ադրբեջանի քաղաքացիները: Ադրբեջանի ԱԳՆ-ի տվյալներով՝ 29 երկրի 38 դիվանագիտական առաքելություններում ստեղծվել են ընտրատեղամասեր։ Մեծ թվով ընտրատեղամասեր են ստեղծվել Ռուսաստանի տարածքում, մասնավորապես Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում:
