Վերջ դնել Սիրիայում տիրող «մղձավանջին».Բան Կի Մուն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դիմել է սիրիական հակամարտությունում ազդեցություն ունեցող բոլոր կողմերին՝ կոչ անելով վերջ դնել Սիրիայում տիրող «մղձավանջին»: «Դեռ որքա՞ն են ազդեցության լծակներ ունեցողները թույլ տալու, որ այդ դաժանությունը շարունակվի: Ես կոչ եմ անում ներքաշված բոլոր կողմերին ավելի շատ ջանք գործադրել, որպեսզի այս մղձավանջին վերջ դրվի:Ներկայում Հալեպում ընթացող մարտերը դարձել են հակամարտության գրեթե 5-ամյա պատմության ընթացքում ամենաինտեսիվը»,- gazeta.ru-ն մեջբերում է պաշտոնյայի խոսքերը:
