Պետական միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսությամբ՝ Հանրային հեռուստատեսությամբ՝ Առաջին ալիքով եթեր հեռարձակվող, օրերս մեկնարկած՝ 6/8-ը՝ լավագույն տասնյակի կատարմամբ նոր երաժշտական նախագիծը՝ «Ամենակարող երգիչը» արժանացավ շատերի քննադատությանը:
Ռաբիս մշակույթը պետական մակարդակով հովանավորություն ունի:
Հանրային Առաջին ալիքի եթերում, հավանաբար, կմրցեն ռաբիս երաժշտության ներկայացուցիչները:
Այո՛, գրեթե բոլորս էլ հարսանիքներին լսում ենք սա, պարում, ուրախանում այս հնչյունների ներքո. ոչ մեկս չի ժխտում դա, բայց այս ամենը եթեր հանել, դրանով ճաշակ թելադրելն ուղղակի անթույլատրելի է:
Նման նախագծերը 25 տարվա ընթացքում էլ են ցուցադրվել: Ժամանակին «Շարմ» ընկերությունը «Մեր բակը» ֆիլմերի միջոցով հրապարակայնացրեց, եթերներ և բեմ բարձրացրեց ժարգոնը:
Առաջին անգամ Արամ Ասատրյանը ի հայտ եկավ «Մեր բակը» ֆիլմում, որը կես տարի հետո արժևորվել է որպես «անկախ հանրապետության դասական նմուշ»:
25 տարվա մեր մշակութային քաղաքականությունը, ռաբիսների արժևորումը և մնացած ապազգային երևույթներն արդի ոլորտում այնպիսին է եղել, որ նման ձևաչափի հաղորդման հայտնվելը բնական է:
Ժյուրիի կազմում ընդգրկված է,ինչպես հաղորդման մեջ է ասվում՝ ռաբիս ժանրի նվիրյալներից մեկը՝ Սպիտակցի Հայկոն, Նադեժդա Սարգսյանը, Գրիգոր Նազարյանը, Արթուր Գրիգորյանը, վերջինս իդեպ իր գործունեության ողջ ընթացքում առրևույթ պայքարել է այդ երևույթի դեմ:
Նախագծը վարում է հումորիստ Աշոտ Ղազարյանը: Հիմա չգիտես լաս, թե ժպտաս:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը