Լուսանկար,որն արագ տարածվել է համաշխարհային լրատվամիջոցներով
Lenta-ն հայտնում է,որ աֆրոամերիկացիների պատմության ու մշակույթի ազգային թանգարանի բացման արարողության ժամանակ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման գրկել է նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին: Ոմանց թվացել է, որ առաջին տիկինը պարզապես նախկին նախագահին պառկեցնում է քնելու: Ոմանք էլ կարծում են, որ Միշելը ոչ թե ջերմ զգացմունքներից ելնելով է գրկել Բուշին, այլ որպեսզի աննկատ չոզոքացնի նրան .լուսանկարը արագ տարածվել է համաշխարհային լրատվամիջոցներով ու հայտնվել Reddit–ում ֆոտոշոփի սիրահարների մրցույթում, Սա Բուշի հետ միակ զավեշտալի դեպքը չէ, որը տեղի է ունեցել թանգարանի բացման ժամանակ ու լայն քննարկում ստացել համացանցում: Միջոցառման ժամանակ նախկին նախագահը թխթխկացրել է Բարաք Օբամայի ուսին, որը զբաղված էր այդ պահին ու խնդրել լուսանկարել իրեն աֆրոամերիկացիների զույգի հետ:
