Պայթյուն՝ոստիկանների ուղղությամբ
Index-ը հայտնում է,որ Բուդապեշտի կենտրոնում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունը ուղղված է եղել ոստիկանության աշխատակիցների դեմ: Հարյուրավոր ոստիկաններ ընդգրկված են տղամարդուն փնտրելու մեջ, որը կազմակերպել է պայթյունը,հայտնել է Հունգարիայի ոստիկանության գլխավոր կոմիսարիատի պետ Կարոլ Պապը: Նա ավելացրել է, որ ոստիկանությունը կասկածում է 20-25 տարեկան երիտասարդ տղամարդու:
Նշվում է, որ ոստիկանությունը վերլուծել է 145 տեսավերահսկման խցիկների տեսանյութերը:
