Թրամփի խոսքերը Ղրիմի մասին նախընտրական հռետորաբանություն է.Պորոշենկո
« Դոնալդ Թրամփի խոսքերն ընդամենը նախընտրական հռետորաբանություն են։Եթե թույլ կտաք ասել, դուք՝ ամերիկացիներդ, ընտրում եք նախագահի, որը համաշխարհային առաջնորդ է դառնալու։ Եւ այդ առաջնորդը կենսական նշանակություն ունի ոչ միայն Միացյալ Նահանգների, այլեւ ողջ աշխարհում ազատության, ժողովրդավարության եւ արժեքների պահպանման համար»,- Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն ամերիկյան CNN-ի եթերում մեկնաբանել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, թե ինքը կարող է ճանաչել Ռուսաստանին միանալու հարցով Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները։
