Սիրիայում ՌԴ գործողությունները բարբարոսություն են.ԱՄՆ
BBC-ն գրում է,որ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում տիրող իրավիճակի մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ, «Այն, ինչ աջակցում եւ անում է Ռուսաստանը, պայքար չէ ահաբեկիչների դեմ, դա բարբարոսություն է: «Խաղաղության հասնելու փոխարեն Ռուսաստանն ու Ասադը շարունակում են պատերազմը։ Փոխանակ օգնեն կենսական նշանակության օգնություն հասցնել խաղաղ բնակիչներին, Ռուսաստանն ու Ասադը ռմբակոծում են հումանիտար օգնության շարասյունները, հիվանդանոցները, նրանց, որոնք շտապում են առաջին օգնություն ցուցաբերել կարիքավորներին»,- նաեւ՝ ասել է Փաուերը։
