Ադրբեջանում սկսվել է սահմանադրական հանրաքվեն
Ինչպես գրում է ТАСС-ը, Ադրբեջանում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որով նախատեսվում է նախագահի եւ խորհրդարանի պատգամավորների ընտրությունների տարիքային շեմերի չեղարկում, բացվել են 5267 ընտրատեղամասեր, ընտրողների ցուցակում ներառված է 5 միլիոն 260 հազար մարդ։ Հանրաքվեն վավեր կճանաչվի, եթե քվեարկությանը մասնակցի ընտրողների 25 տոկոսից ավելին։ Քվեաթերթիկներում կան 29 կետեր, որոնցից յուրաքանչյուրի համար ընտրողները պետք է քվեարկեն «այո» կամ «ոչ»։ Ընդունված է համարվելու այն փոփոխությունը, որի օգտին քվեարկած կլինի ընտրողների 50 տոկոսից ավելին։
